Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Սննդակարգ նիհարելու և կրծքի քաղցկեղի դեմ

Սննդակարգ նիհարելու և կրծքի քաղցկեղի դեմ

Սննդակարգ քաղցկեղի և նիհարելու դեմԳիտնականները հանրության են ներկայացրել գիտականորեն հիմնավորված սննդակարգ, որը ձեզ ոչ միայն զերծ կպահի կրծքի քաղցկեղից, այլ նաև կօգնի նիհարել: Այնտեղ պարունակվում են որոշ համեղ կերակուրներ:


Ամերիկացի հայտնի դիետոլոգ Մերի Ֆլինի կողմից մշակված կրծքի քաղցկեղի դեմ ուղղված այս սննդակարգը հիմնված է երկար տարիների ուսումնասիրությունների վրա: Այն արդյունավետ է և′ առողջ կանանց, և′ բուժվելուց հետո վերականգնվող կանանց համար:


Բժիշկ Ֆլինին ընդգծում է, որ կրծքի քաղցկեղի կանխարգելման և պրոֆիլակտիկայի համար շատ կարևոր դեր են խաղում զեյթունի ձեթը, հագեցած գույներով բանջարեղենը և մրգերը, ինչպես նաև ձավարեղենը, կաթնամթերքի որոշ տեսակները և պանիրը:


Սննդակարգի օգտակարությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ ընդգրկվաղ բոլոր մթերքները, ինչպես արդեն վկայում են տարբեր գիտական հետազոտություններ, իջեցնում են քաղցկեղի զարգացման ռիսկերը


Ահա, թե ընդհանուր առմամբ ինչպիսին են բժիշկ Ֆլինինի սննդակարգային առաջարկները:


Օսլա - օրվա ընթացքում 6-7 բաժին, իդեալական կլինի ձավարեղենը: Հիշեցնենք, որ մեկ բաժինը, դա հացի մի կտորն է, կամ ըստ ընտրության մեկ պիտտան է, ռոգալիկի կեսը, 25 գրամ փաթիլներ, անեփ բրինձ, 150 գր կարտոֆիլ:


Բանջարեղեն - անսահմանափակ քանակությամբ, սակայն օրվա ընթացքում չորս բաժնից ոչ պակաս (իդեալականը տարբերակը զեյթունի ձեթով պատրաստվածն է):


Ճարպեր - օրվա ընթացքում 4-5 անգամից ոչ քիչ, ընդ որում 3-ից ոչ պակասը լինի զեյթունի ձեթով (մեկ բաժին կարել է համարել 1ճաշի գդալ յուղը կամ ըստ ընտրության երկու ճաշի գդալ ընկույզը, արևածաղիկը, ¼ ավոկադոն, 100 գր զեյթունը):


Մրգեր – օրը երեք բաժին (մեկ բաժինը դա մեկ խնձորն է, կամ 17 խաղողի ողկույզը, 4 ծիրանը, 13 բալը, 1,5 կիվին, 1դեղձը, 1 նարինջը, 2 սալորը, 2 ճաշի գդալ չամիչը):


Կաթնամթերք - օրը երկու բաժին ( մեկ բաժինը, դա 250 մլ յուղազրկված կաթն է, կամ ըստ ընտրության 1 մեծ ձուն, 25 գր պինդ պանիրը, 100 գր գյուղական պանիրը, 125 մլ յոգուրտը):


Միս - չափազանց սահմանափակ: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 300 գրամից ոչ ավել թռչնամիս կամ ձկնեղեն ( 2 բաժին հավ կամ ձկան ֆիլե), 150 գր տավարի, խոզի կամ ոչխարի միս, կամ 15 գր թռչնամիս կամ ծովային մթերքներ:

Թույլատրվում է նաև պուդինգներ և կարկանդակներ: Պարզապես, աշխատեք լինի յուղազրկված, իսկ միջուկը ընտրեք վերը նշված մթերքներից:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ